slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ԴՆԹ սեկվենավորման նոր հնարավորությունները - Գիտաժողով միջազգային մասնագետների մասնակցությամբ

Երևանում ավարտվել է «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց կիրառումը գործնականում» եռօրյա գիտագործնական գիտաժողովը: Հարկ է նշել, որ նման լայնամասշտաբ միջոցառում Հայաստանում առաջին անգամ էր իրականացվում, որը կազմակերպվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից:

Գիտաժողովը տեղի է ունեցել Անի Պլազա հյուրանոցում, որին մասնակցում էին գենետիկներ Ճապոնիայից, Շվեդիայից, Դանիայից և Վրաստանից, ինչպես նաև գիտնականներ Հայաստանից։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել է ԴՆԹ տեխնոլոգիաների զարգացման հետ կապված հարցեր, որի ընթացքում մասնագետները կիսվեցին իրենց փորձով։ Հարցերի շրջանակներում նաև անդրադարձան դատագենետիկական փորձաքննություններում ԴՆԹ սեկվենավորման կիրառման հետ կապված խնդիրների զարգացմանը, ժառանգական հիվանդությունների ախտորոշմանը, սեկվենավորման արդյունքների բիոինֆարմացիոն մշակմանը և ԴՆԹ սեկվենավորման տեխնոլոգիաների կիրառմանը։

In his opening speech at the workshop, the head of the Department of Medical Genetics of the Yerevan State University, the director of Center of Medical Genetics and Primary Health Care professor T. Sargsyan mentioned that application of DNA sequencing technologies will lead to a new level of diagnosis, prevention and treatment of hereditary diseases.

Սեմինարին նաև ակտիվ մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների գիտնականները:

Միջոցառմանը ողջյունի խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խ.Մուրադյանը: Նա նշեց Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ սեկվենավորման տեխնոլոգիաների ներդրման և զարգացման կարևորությունը, ինչպես նաև սեմինարի մասնակիցներին մաղթեց արդյունավետ և հաջող աշխատանք:

Գիտաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ֆակուլտետի ղեկավար, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Տ.Սարգսյանը՝ նշելով, որ ԴՆԹ սեկվենավորման տեխնոլոգիաների կիրառումը կհանգեցնի ժառանգական հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման նոր մակարդակի:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ բացի բժշկական ոլորտից, արդարադատության համակարգում կարող են պահանջվել ԴՆԹ սեկվենավորման տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա հասնել դատաբժշկական փորձաքննությունների նոր մակարդակի:

Սեմինարի ընթացքում Ճապոնիայի ներկայացուցիչ Սատորու Միյանոն, հադես եկավ «Քաղցկեղի սեքվենավորման տվյալների վերլուծությունը համակարգչային ծրագրերի կիրառմամբ» զեկույցով, նշելով ոչ միայն ԴՆԹ տեխնոլոգիաների կարևորությանը, այլ նաև սուպերկոմպյուտերի և արհեստական ինտելեկտի դերը, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ գենոմենը։ Վերջինս նաև նշեց, որ տեղի ունեցած սեմինարը կամուրջ կդառնա գիտության այս ոլորտում հայ և միջազգային առաջատար գիտնականների հետագա համագործակցության համար:

Թբիլիսիի ազգային փորձագիտական բյուրոյի ԴՆԹ փորձաքննությունների կենսաբանության բաժնի պետ Նինո Քոչիաշվիլին կարևորեց փորձի փոխանակումը տարբեր երկրների գիտնականների միջև։ Վերջինս տեղեկացրեց, որ իր գլխավորած բաժնում այս պահին ամսական միջին հաշվարկով 250 փորձաքննություն է անցկացվում, իսկ 10 տարի առաջ մեկ տարվա ընթացքում բաժնում կատարվել է շուրջ 250 փորձաքննություն:

Ն. Քոչիաշվիլին ուշադրություն հրավիրեց ԴՆԹ տեխնոլոգիաների զարգացման առաջնային կարևորությանը քրեական գործերը քննելիս, մասնավորապես, դեպքի վայրում անձի կենսաբանական նյութի նույնականացման, ինչպես նաև աղետի ժամանակ անհայտ կորածների նույնականացման ժամանակ։

Գիտաժողովին հնչեցին ավելի քան 15 պլենար զեկույց, որոնցից հարկ է նշել հետևյալները. զեկուցողներ՝ Մարի Ալլեն (Շվեդիա)՝ «Մասսայական զուգահեռ սեքվենավորման կիրառումը դատական պատմական ԴՆԹ սեքվենավորման բարդությունները հաղթահարելու համար», Մասակի Հաշիյադա (Ճապոնիա)՝ «Հաջորդ սերնդի սեքվենավորման կիրառումը դատագենետիկական փորձաքննություններում», Յու-Իչի Գոտո (Ճապոնիա)՝ «Միտոքոնդրիալ հիվանդություններ ԴՆԹ-ախտորոշման մոտեցումները Ճապոնիայում», Նիլս Թոմերափ (Դանիա)՝ «Տրանսլոկացիաների խզման կետերի քարտեզավորում հաջորդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ»։

Գիտաժողովի մասնակիցները նշեցին, որ այս կարևոր գիտական իրադարձությունը հնարավորություն է ստեղծում մասնագիտական/գործնական կապեր հաստատել միջազգային համանման գործընկեր կառույցների հետ և հետագայում հնարավորություն կընձեռի գործնականում հասնել միջազգային գիտատեխնիկական ձեռքբերումների ԴՆԹ սեկվենավորման ոլորտում, ոչ միայն գիտական հետազոտություններում, այլ նաև դատաբժշկական փորձաքննություններում, որոնք կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում: Ավելին, գիտաժողովը թույլ տվեց պարզել հիմնարար մասնագիտական և կազմակերպչաիրավական խնդիրները, ինչպես նաև անդրադառնալ դրանց իրականացման ուղիներին:

28 Դեկտեմբեր 2016

Snow